Ինչպես արդեն տեղեկացրել ենք, իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Մալագա»-ի դիմադրությունը:
Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Իր թիմի երկրորդ գոլը հեղինակեց Կարլես Պույոլը: Իսպանացի պաշտպանի գլխի հարվածը դիպուկ էր և միաժամանակ գեղեցիկ:








































