Forbes-ը ներկայացրել է բիզնեսի համար նպաստավոր երկրների վարկանշային աղյուսակը, որում Հայաստանը 146 երկրների շարքում զբաղեցնում է 56-րդ տեղը: Անցած տարի Հայաստանը եղել է 64-րդը: Այս մասին տեղեկանում ենք պարբերականի կայքից:
Վրաստանը 47-րդ, Թուրքիան` 50-րդ, Ադրբեջանը՝ 60-րդ, իսկ Իրանը 132-րդ հորիզոնականներում են: Ռուսաստանը 91-րդ տեղում է:
Բիզնես համար ամենանպաստավոր երկիր է ճանաչվել Դանիան: Վարկանիշում նրան հաջորդում են Հոնկոնգն ու Նոր Զելանդիան: Անցած տարի առաջատարը եղել է Իռլանդիան:
Բիզնեսի վարման նպատաստավորությունը չափվել է 11 կատեգորիաներով: Դա քաղաքացիների անձնական ազատությունների մակարդակն է, սեփականության և ներդրումների իրավունքի պաշտպանվածության աստիճանը, գների կայունությունը, ապրանքների և ծառայությունների ներկրման ու արտահանման համար խոչընդոտների առկայությունը, տեխնոլոգիաների զարգացման մակարդակը, ինովացիաների ներդրումը, բիզնեսի վրա պետության ազդեցության աստիճանը, կոռուպցիան, հարկային բեռը և բաժնետոմսերի շուկայի վիճակը:
Վարկանիշը կազմվել է Freedom House-ի, Heritage Foundation-ի, Property Rights Alliance-ի, Transparency International-ի, Համաշխահային բանկի և Համաշխահային տնտեսական ֆորումի տվյալների հիման վրա:








































