Մամուլի ավելի քան 220 ներկայացուցիչներ ամբողջ աշխարհում այժմ բանտերում են գտնվում, ամենից շատ՝ 44 մարդ, ազատազրկված են Չինաստանում, հաղորդում է Լրագրողների պաշտպանության կոմիտեն (Committee to Protect Journalists, CPJ) իր ամենաամյա զեկույցում, գրում է Ria Novosti-ն:
Զեկույցի համաձայն՝ այս տարին 14 տարվա մեջ ձերբակալված լրագրողների թվով երկրորդ տեղն է զբաղեցրել: 2013թ. հետ համեմատած ձերբակալվածների թիվն ավելացել է իննով:
Չինաստանում լրագրողներին հիմնականում մեղադրում են հակակառավարական գործողությունների մեջ: Չինաստանը նոր կանոններ է ներմուծել այն մասին, թե ինչը կարող է հրապարակվել, իսկ ինչը չպետք է ԶԼՄ-ներում հայտնվի: Տիբեթի էթնիկ փոքրամասնությունների թեման մինչև այժմ էլ ԶԼՄ-ների համար փակ է մնում: Բանտերում հայտնվածների գրեթե կեսը Տիբեթի և Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանի բնակիչներ են հանդիսանում: Չինաստանի իշխանությունները խստացրել են նաև օտարերկրյա լրագրողներին վերաբերող կանոնները:
Ձերբակալված լրագրողների թվով այս տարի Իրանը երկրորդ տեղն է զբաղեցնում. երկրի բանտերում 30 ազատազրկված լրագրողներ կան:
Էրիթրեայում ԶԼՄ-ների 23 ազատազրկված ներկայացուցիչներ կան: Եգիպտոսում 12 լրագրողներ են ձերբակալվել:
Ձերակալված լրագրողների քանակով երկրների տասնյակում են Վիետնամը(16), Սիրիան(12), Բիրման(10), Ադրբեջանը(9) և Թուրքիան(7):
Վարկանիշում 31 երկրներ են հայտնվել, այդ թվում՝ Մեքսիկան, Կուբան և Իսրեյլը:









































