Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կական հայտարարել է, որ ցանկանում է լքել ակումբը:
«Ես ամեն ինչի պատրաստ եմ, որ վերադառնամ «Միլան»: «Ռեալ»-ում իմ դրությունը այնքան էլ լավը չէ», – բրազիլացու խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ի թղթակից Տանկերդի Պալմերին՝ հղում կատարելով Sky Italy-ին:
Խաղացողի գործակալ Գաետանո Պաոլիլիոն ու «Ռեալ» տեղափոխվելիս կողմերի մեջ միջնորդ հանդիսացած Էրնեստո Բրոնցետին արդեն բանակցություններ են վարել «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը պատրաստակամություն էր հայտնել խաղացողին բաց թողնել անվճար, միայն թե չվճարեր նրա հսկայական աշխատավարձը:







































