Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացավ քառորդ եզրափակիչ «Ֆիորենտինա» – «Ռոմա» հանդիպումը:
Գերլարված, իրադարձություններով հարուստ, պայքարով լի խաղ ընթացավ Ֆլորենցիայում: Խաղի մրցավար Նիկոլա Ռիցոլին էլ, իր հերթին, ամեն ինչ արեց, որ «Ֆիորենտինա»-ի համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն: «Ռոմա»-ն Ռիցոլիի թեթև ձեռքով մնաց 9 հոգով:
Սակայն նույնիսկ դա չկարողացավ կանգնեցնել Զդենեկ Զեմանի թիմին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ ավելացված ժամանակում՝ 97-րդ րոպեին, Մատիա Դեստրոն խփեց խաղի միակ գոլը:
Արդեն 120-րդ րոպեին Ռիցոլին ևս մեկ կարմիր քարտ ցույց տվեց, բայց այս անգամ՝ «Ֆիորենտինա»-ին:
«Ֆիորենտինա» – «Ռոմա»՝ 0:1
Գոլը՝ Դեստրո, 97՛
Հեռացումներ՝ Կուադրադո, 120՛ – Տադեի, 37՛, Դոդո, 62՛
Coppa Italia – FIO 0-1 ROM (Destro) 16.01… by ourmatch



































