Չիլիացի լրագրող Ռաֆայել Պլազան հայտարարել է, որ Ռաֆայել Նադալը հաստատում է իր մասնակցությունը Վինա դել Մար մրցաշարին, որը մեկնարկելու է փետրվարի 4-ին:
Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» 11-ակի չեմպիոնը կորտ դուրս չի եկել՝ սկսած «Ուիմբլդոն-2012»-ից: Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը թենիսիստը բաց թողեց աղիքային վարակի պատճառով:
Նշենք, որ մրցաշարի կազմակերպիչները Նադալին 1,2 միլիոն դոլար է տրամադրել մասնակցության համար:








































