Հինգշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի միջև սկսվող բանակցությունները կշարունակվեն հաջորդ օրը:
Ինչպես տեղեկացնում է France Presse-ը, չորեքշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները երկու աշխատանքային հանդիպում են ունեցել իրանական կողմի հետ:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր բանակցող Գերման Նակերտցի խոսքերով՝ բանակցությունների նպատակը Իրանի միջուկային խնդրին վերջնական կառուցողական լուծում տալն է:
Ինչպես տեղեկացվում է, ԱՄՆ-ն Իրանի միջուկային խնդրի հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, եթե Իրանը մինչև մարտ ամիսը չսկսի ՄԱԳԱՏԷ-ի հետ գործնական բանակցություններ վարել:
Նշենք, որ Իրանը հայտարարում էր և հայտարարում է, որ պատրաստ է «5+1» խմբի հետ իր պետության խաղաղ նպատակներով միջուկային էներգիան օգտագործելու վերաբերյալ կառուցողական բանակցություններ վարել:









































