Իտալական «Միլան»-ի ավագ Մասիմո Ամբրոզինին շարքից դուրս է եկել ու չի կարողանա մասնակցել թիմի հանդիպումներին շուրջ մեկ ամիս:
Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Ամբրոզինին վնասվածք է ստացել Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրի՝ «Սամպդորիա»-ի դեմ խաղին:
Ըստ երևույթին՝ նա չի կարողանա մասնակցել «Միլան» – «Բարսելոնա» առաջին խաղին:









































