Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբ քաղաքում, իրականացվել է մի քանի ահաբեկչություն: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ գրոհայինները պայթեցրել են մի քանի ականապատ մեքենա, որի հետևանքով զոհվել է ավելի քան 20, վիրավորվել՝ շուրջ 35 մարդ:
Այլ մանրամասներ հայտնի չեն, սկսվել է հետաքննություն:
Հիշեցնենք, որ նախօրեին պայթեցվել էր Հալեպի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի մասնաշենքը, որի հետևանքով զոհվել էր 82, վիրավորվել՝ 160 մարդ:







































