Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին համեմատել է նախկինև ներկայիս գլխավոր մարզիչներ Պեպ Գվարդիոլային ու Տիտո Վիլանովային.
«Խաղերին նախապատրաստվում ենք ինչպես նախկինում, սակայն Վիլանովան ու Գվարդիոլան շատ են տարբերվում միմյանցից: Դա նկատելի է նաև մարզումներին:
Նրանք ունեն տարբեր մտահղացումներ, կարծիքներ, բայց խաղադաշտում մենք նույն ոճով ենք գործում»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:








































