Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հայաստանի համար պայքարը չի կարող վերջանալ. Սասուն Միքայելյան

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ «Սասուն» ջոկատի հրամանատար, 2008-2011թթ. քաղբանտարկյալ, Համաժողովրդական շարժման առանցքային և սիրված դեմքերից մեկը՝ Սասուն Միքայելյանը, ինչպես անցյալ տարեվերջին, լրագրողների հարցերին ի պատասխան խոստացել էր՝ հանդես է եկել հրապարակմամբ, որտեղ գնահատում է առաջիկա նախագահական ընտրությունների շեմին ստեղծված քաղաքական վիճակը և դրա պատճառները: 2008 թվականին համաժողովրդական շարժմանը միացած և Ազատության հրապարակի հարթակում իր հայտնվելով Շարժմանը մեծ լիցք հաղորդած Միքայելյանը «մարտի դաշտից փախուստ է» համարում Հայ ազգային կոնգրեսի վերջին շրջանում վարած քաղաքականությունը և թեկնածու չառաջադրելը նախագահական ընտրություններում:

Հայ ազգային կոնգրեսի վերջին մեկ տարվա քաղաքականությունը Միքայելյանը գնահատում է, որպես «անհեռատես քաղաքական սիրախաղեր», «համաժողովրդական պայքարի հստակ նախանշված ուղուց շեղում», «անհասկանալի ինտրիգների մեջ մտնել», որի արդյունքում իրականություն դարձավ այն, ինչին իշխանությունները չորս տարի շարունակ չէին կարողանում հասնել՝ ամենատարբեր բիրտ մեթոդներ կիրառելով. խոսքը Համաժողովրդական շարժման փոշիացման մասին է: Սասուն Միքայելյանը համոզիչ չի համարում Լևոն Տեր-Պետրոսյանի պատճառաբանությունը, թե ինքը տարիքի պատճառով չի առաջադրվում նախագահի թեկնածու: Միքայելյանը հարցեր է բարձրացնում: «Ի՞նչ պատահեց, ի՞նչը փոխվեց այս ընթացքում, որ այսպես միանգամից բոլորը հոգնեցին պայքարից»,- հարցնում է նա:

Փաստորեն այն, ինչը հալածանքներով, բանտարկություններով ու այլ բիրտ մեթոդներով վերջին չորս տարիների ընթացքում չկարողացան անել իշխանությունները, ՀԱԿ-ի ղեկավարությունը ընդամենը մեկ տարվա ընթացքում իրականություն դարձրեց։ Իշխանությունների վերարտադրման ճանապարհը հնարավորինս մաքրված է։ Եվ այդքանից հետո, երբ բոլորը սպասում էին ՀԱԿ առաջնորդից, գոնե որոշ պարզաբանումներ լսել այս ամենի մասին, հանկարծ պարզվում է, որ նրա միակ ասելիքն այն է, որ իր տարիքի հետ կապված՝ նպատակահարմար չի գտնում առաջադրվել, որպես ՀՀ նախագահի թեկնածու, ինչին էլ անմիջապես հետևում է ՀԱԿ-ի հայտարարությունը՝ ընտրություններին չմասնակցելու և որևէ թեկնածուի չսատարելու մասին։

Մի՞թե սա է ՀԱԿ-ի վարած ճիշտ քաղաքականությունը, որի արդյունքում կտրվում է ժողովրդի վերջին հույսը, փոշիացվում է մեր երկրում առաջինը համարվող ընդդիմադիր ուժը՝ ջարդելով ընդդիմության մեջքը: Սա ես համարում եմ, մեղմ ասած, սխալ քաղաքական հաշվարկի հետևանք կամ փախուստ մարտի դաշտից։ Որովհետև, եթե չի ստացվում իրականացնել իշխանափոխություն, կարելի է մնալ նորմալ ընդդիմադիր ուժ ու կայացնել այն, ինչն ավելի օգտակար կլիներ մեր պետության ու ժողովրդի համար, միաժամանակ զգոն կպահեր իշխանություններին թե արտաքին ճնշումներին դիմագրավելու և թե երկրի ներսում ձևավորված անբարո բարքերը փոխելու հարցում։ Այժմ, երբ ՀԱԿ-ը հրաժարվում է պայքարից, ի՞նչ պետք է անի այն ժողովուրդը, որը հավատացել է մեզ, երկար ու ձիգ տարիներ պայքարել ու հույսով սպասում էր վաղվա լավ օրվան։

Ի վերջո, պարզից էլ պարզ է, որ պայքարից հրաժարվելու պատճառն, իմ կարծիքով, ամենևին էլ առաջնորդի տարիքը չէ, որովհետև ընդամենը ամիսներ առաջ, ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ, Լետն Տեր-Պետրոսյանն ակտիվորեն ներգրավված էր նախընտրական պայքարին և կարելի է ասել՝ երիտասարդական եռանդով էր դա անում։ Ի՞նչ պատահեց, ի՞նչը փոխվեց այս ընթացքում, որ այսպես միանգամից բոլորը հոգնեցին պայքարից։ Եվ եթե անգամ ընդունենք, որ տարիքն է պատճառը, մի՞թե հնարավոր չէր գոնե 1-2 տարի առաջ արժանի փոխարինող ասպարեզ բերել։

Ես ամենևին համաձայն չեմ Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքի հետ, որ քաղաքականությունից իր բացակայության ժամանակահատվածում նոր լիդերներ չեն ծնվել։ Ռոբերտ Քոչարյանը, թերևս այն լիդերն է, որը նրա աճեցրած կադրն է և որին հաջողվել է 10 տարվա ընթացքում փոշիացնել Հայաստանի քաղաքական դաշտը։ Ու եթե այսօր, 21 տարվա անկախության պայմաններում, մեր երկրի երեկվա կամ վաղվա նախագահի օրինակարգությունը համեմատվում է Սադամ Հուսեյնի ու Քադաֆիի օրինակարգության հետ, ապա դրանում մեղավորը ոչ ժողովուրդն է, ոչ էլ Կևորկովը…

Այժմ, ինչ վերաբերվում է ՀԱԿ-ին։ Փաստորեն ստացվում է, որ եթե առաջադրվում էր Լետն Տեր-Պետրոսյանը կամ Գագիկ Ծառուկյանը, ապա պայքարը ավազակապետության կազմաքանդման համար շարունակվում էր, իսկ եթե՝ ոչ, ապա նախագահական ընտրություններին մասնակցելով՝ մենք լեգիտիմացնում ենք վարչախմբի վերարտադրությունը։ Սա լուրջ քաղաքական ուժի պահվածք չէ, և կարծում եմ, կնպաստի արտագաղթի ավելացմանը։ Ես չէի կարող այս ամենի մասնակիցը լինել, այդ իսկ պատճառով վերջին ՀՀ ԱԺ ընտրություններից հետո ուղղակի չեմ մասնակցել ՀԱԿ-ի անցուդարձին, սակայն, ես եղել և մնալու եմ համաժողովրդական շարժման շարքերում։

Անկեղծ ասած, ինձ համար տարօրինակ է նաև այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է ընտրական թոհուբոհի հանդարտումից հետո հանգամանալից անդրադառնալ հասարակությանը հուզող բոլոր հարցերին։ Կարծում եմ, որ դա անիմաստ է, որովհետև այս պարագայում ոչ մի ընտրական թոհուբոհ էլ չի լինելու, և եթե ասելիք կա, պետք է այսօր ասվի։ Հակառակ դեպքում, այդ նույն հասարակությանն առաջնահերթ կարող են հուզել արդեն Ալթայի երկրամասին վերաբերվող հարցերը։

Վերջում ուզում եմ հիշեցնել, որ հանրահավաքներից մեկի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը ասել էր, որ եթե անգամ հարթակում մնա միայնակ, միևնույն է, շարունակելու է պայքարը։ Այո, հնարավոր է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հարթակը որոշակիորեն նոսրացել է, բայց մեծ հաշվով, դա նույնպես կոնգրեսի ղեկավարության սխալների հետևանք է և ամենևին չպետք է պատճառ դառնա, որպեսզի դատարկվի հրապարակը։ Այսօր, երբ հրապարակն է դատարկվում, այլևս վտանգված չե՞ն հայոց պետականությունն ու մեր հաղթանակը։ Ի՞նչ պատասխան ենք մենք տալու մարտի 1-ի զոհերի հարազատներին և առհասարակ մեր բոլոր զոհված ազատամարտիկների ընտանիքներին ու ժողովրդին։ Սա՞ է պայքարի վերջը, սրա համա՞ր են զոհվել տղաները։ Իհարկե՝ ոչ: Իհարկե մենք շարունակելու ենք պայքարել հանուն մեր բոլորիս երազած Հայաստանի և այդ պայքարը չի կարող վերջ ունենալ:

Սիրելի հայրենակիցներ, երբեք մի հուսահատվեք, քանզի միշտ էլ մեր հաղթանակների կերտողը դուք եք եղել, և եթե այդ հաղթանակների համար անհատներ են պետք եղել, դրանք ծնվել են պայքարի արդյունքում:Մեր հայրենիքըերբեք չի կարող լինել Ալթայի կամ որևէ այլ երկրամաս, այնպես որ յուրաքանչյուրս պետք է մեր պետականության ամրապնդման համար պայքարի մեր բաժին բեռը պատվով տանենք ու չթողնենք այն գալիք սերունդների ուսերին:

Տեղին եմ համարում մեջբերել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքը.«Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում