Բրիտանական The Independent պարբերականը տեղեկացնում է, որ Դոնեցկի «Շախտյոր»-ը պատրաստ է վաճառել Վիլիանի տրանսֆերը: «Հանքափորներ»-ն իրենց առաջատարներից մեկին բաց կթողնեն միայն 20 մլն ֆունտի դիմաց:
Վիլիանն արձակուրդից ժամանակին չի միացել թիմին, ինչն առաջացրել է ակումբի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի դժգոհությունը: Նա երեկ միացել է թիմին, որը նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄԷ-ում: Ֆուտբոլիստն իր հերթին բազմիցս հայտարարել է թիմից հեռանալու ցանկության մասին:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ Լոնդոնի «Տոտենհեմ»-ը հետաքրքրվում է բրազիլացու ծառայություններով և պատրաստ է 20 մլն եվրո վճարել, սակայն «Չելսի»-ն ևս ցանկանում է բրազիլացուն թիմի կազմ հրավիրել:




































