Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն Պրահայում հայտարարել է, որ միակ քաղաքական միությունը, որին Վրաստանը ձգտում է և նախատեսում է անդամակցել, Եվրամիությունն է,- հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Արտգործնախարարը նշել է, որ ռազմա-քաղաքական ոլորտում Վրաստանը հույս ունի դառնալ նաև ՆԱՏՕ-ի անդամ:
«Որևէ այլ միություն մեզ չի հետաքրքրում»,- հավելել է Փանջիկիձեն:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Վրաստանի նոր ղեկավարությունը, հավանաբար, չի ցանկանում վերադառնալ ԱՊՀ, և հավելել, որ մոտ ապագայում կարող է այցելել Թբիլիսի՝ երկրի ղեկավարության հետ այս հարցը քննարկելու համար: Լուկաշենկոն մտադիր է Վրաստանին առաջարկել վերադառնալ ԱՊՀ թեկուզև դիտորդի կարգավիճակով:
Նշենք, որ Վրաստանը Համագործակցությունից պաշտոնապես դուրս է եկել 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո:







































