Հետազոտողները պնդում են, որ ուշադրության պակասի ախտանիշի և թմրանյութից կախվածության հետ կապված գենը կարող է օգնել ապրել մինչև 100 տարի:
Այսպիսով` նյարդաբանները հայտնաբերել էին, որ դոֆամինին կրկնօրինակող գենը 66%-ով շատ է այն մարդկանց մոտ, ովքեր ապրել են 90 և ավելի տարիներ: Այդ մարդիկ ֆիզիկապես ավելի ակտիվ են եղել, քան նրանք, ում մոտ այդ ռեցեպտորների քանակը ավելի քիչ է եղել:
Դոֆամինի նույնիսկ քիչ քանակը մարդկանց խթանում է՝ նրանց դարձնելով ավելի աշխույժ:
Երբ դոֆամինը չի կարգավորվում անհրաժեշտ ձևով, ապա դա նպաստում է թմրանյութի կախվածության` վիտամինների բացակայության պայմաններում, ինչը իր հերթին առաջացնում է վաղաժամ մահ՝ հաղորդում է Raut-ը:
Հարկ է նշել, որ դոֆամինի մեծ չափի դեպքում մարդիկ կարող են ռիսկային վարքագիծ դրսևորել:
Ուշադրության պակասի ախտորոշմամբ մարդիկ հաճախ չեն կարողանում նույն տեղում նստել: Նրանք անընդհատ ակտիվ են և շարժման մեջ, ինչը տալիս է դրական արդյունք՝ խանգարելով նստակեցության պատճառով առաջացող խրոնիկ հիվանդությունների զարգացմանը:








































