Սիրիայի Հալեպ քաղաքի համալսարանում պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է 15 մարդ: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական ոչ պետական կազմակերպություններին:
Սիրիական պետական հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել համալսարանական ավանում՝ այն շենքում, որտեղ ապրում են փախստականները: Կադրերում երևում է, որ պայթյունի հետևանքով փլուզվել են շենքի առաջին երեք հարկերի պատերը:
Հեռուստաալիքը պայթյունը որակում է որպես «ահաբեկչական գործողություն»:
Հալեպում ապստամբների և կառավարական ուժերի միջև մարտերի հետևանքով քաղաքը բաժանվել է երկու մասի: Ապստամբները հայտնում են, որ իրենք վերահսկում են քաղաքի տարածքի կեսից ավելին:
Հաղորդվում է, որ համալսարանը գտնվում է քաղաքի կառավարական ուժերի վերհսկողության տակ գտնվող շրջանում:











































