Թուրքիայի բյուջեի դեֆիցիտը կազմում է 28.8 միլիարդ լիրա (16.2 միլիարդ դոլար): Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Մեհմեդ Սիմսեկը՝ հավելելով, որ իրենք ակնկալում են սղաճի ցուցանիշների անկման շարունակություն: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ կենտրոնական բյուջետային ծախսերը եղել են 360.5 միլիարդ լիրա, իսկ կենտրոնական բյուջետային եկամուտները՝ 331.7 միլիարդ լիրա: 2012-ին բյուջեի դեֆիցիտը կազմել է 28.8 միլիարդ լիրա:
Անկարայում մամլո ասուլիսի ժամանակ Սիմսեկը ընդգծել է, որ 2013-ին բյուջեի վերաբերյալ իրենց ակնկալիքները շատ դրական են` ակնկալվում է առնվազն 4 տոկոս աճ:









































