FIFA-ի նախագահ Զեպ Բլատերը բրիտանական ԶԼՄ-ների հետ զրույցում նշեց, որ ռասիզմի դեմ պետք է արդյունավետ պայքար ծավալել:
«Իտալական «Պրո Պարտիա» ակումբը մեկ խաղով զրկվեց հանդիսականների՝ թիմի խաղին ներկա գտնվելու իրավունքից այն բանի համար, որ «Միլան»-ի դեմ ընկերական հանդիպմանը երկրպագուները Քևին-Պրինս Բոատենգի հասցեին ռասիստական արտահայտություններ էին արել, սակայն ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ կլիներ այդ ակումբի ակտիվից միավորներ հանել:
Թիմի հաշվից միավորներ հանելն ավելի արդյունավետ կլինի, քան ցանկացած այլ միջոցառում՝ կապված ռասիզմի դեմ պայքարի հետ»,- հայտարարեց Բլատերը:






































