Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչՎիսենտե դել Բոսկեի կարծիքով` վատ չէ, որ իսպանացի ֆուտբոլիստները խաղում են նաև երկրի սահմաններից դուրս:
«Վերջին ժամանակաշրջանում բազմաթիվ իսպանացի ֆուտբոլիստներ հանդես են գալիս անգլիական ակումբներում և հաջողություններ գրանցում: Ասեմ, որ ինձ ուրախացնում է այդ փաստը: Իսպանացի ֆուտբոլիստները հարուստ են փորձ են ձեռք բերում Անգլիայում:
Կարող ենք վերցնել Ֆաբրեգասի օրինակը: Իսպանիայի ազգային հավաքականը մեծ հաջողություններ է գրանցում նաև լեգեոներների շնորհիվ»,- դել Բոսկեի խոսքերը մեջբերում է Marca-ն:






































