Անվտանգության ծառայության առնվազն 6 աշխատակից է զոհվել այսօր Պակիստանի Հայբեր մարզում՝ երկրի հյուսիս-արևմուտքում Շամաբար շրջանի հսկիչ-անցագրային կետի վրա զինյալների հարձակման հետևանքով, ևս 16 մարդ վիրավորվել է` հայտնում է RIA Novosti-ն:
Անվտանգության ուժերի հենակետը գնդակոծվել է ծանր հրետանու օգնությամբ: Անվտանգության ուժերը պատասխան կրակ են բացել, և հարձակվողները ստիպված են եղել հեռանալ:
Որոշ տեղեկություններով՝ հարձակումը տեղի է ունեցել միաժամանակ մի քանի հենակետերի վրա:
Այս շրջանում հաճախ է հարձակումներ գործում իսլամիստական «Լաշկար-է-իսլամ» խմբավորումը: