Մադրիդի «Ռեալ»-ի և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության՝ «Սելտա»-ի դեմ խաղի ժամանակ: Ֆուտբոլիստը փոխարինվել է 52-ին րոպեին:
«Մոտ օրերս Ռոդրիգեսը բուժզննում կանցնի: Իհարկե, այսպիսի վնասվածքները չեն կարող չտխրեցնել: Նման բաներ ստացվում են այն դեպքում, երբ խաղային օրացույցը հարուստ է հանդիպումներով»,- հայտարարել է Անչելոտին:
Հաղորդվում է, որ Ռոդրիգեսը կարող է բաց թողնել Մարոկկոյում կայանալիք Աշխարհի 2014 թվականի ակումբային առաջնությունը:




































