Հնդկական բանակի հրամանատար, գեներալ Բիքրամ Սինգհը Քաշմիրի զորամասերին հրամայել էագրեսիվ կերպով պատասխանել պակիստանյան ուժերի սադրանքներին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նման հայտարարություն է արվել վիճելի տարածաշրջանում երկու երկրների բանակի հրամանատարների հանդիպումից հետո: Կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:
Հունվարի 8-ին փոխհրաձգության հետևանքով երկու հնդիկ և երկու պակիստանցի զինվոր է զոհվել:
Ավելի քան 60 տարի Քաշմիրի սահմանային շրջանը տարածքային վեճի առարկա է երկու պետությունների միջև:









































