Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մյունխենի «Բավարիա»-ն Գերմանիայի Բունդեսլիգայի 14-րդ տուրում 1:0 հաշվով առավելության է հասել Լևերկուզենի «Բայեր»-ի նկատմամբ: Միակ ու հաղթական գոլը խփել է Ֆրանկ Ռիբերին:
Այսպիսով` ֆրանսիացի ֆուտբոլիստը խփել է 100-րդ գոլը մյունխենյան ակումբի կազմում: Այս նվաճմանը հասնելու համար նրանից պահանջվել է 287 խաղ:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռիբերին 2 գոլի հեղինակ է դարձել:








































