Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Ի նշան բողոքի` կալանավորը կարել է բերանը և հացադուլ հայտարարել

Այսօր, ժամը 17-18.00-ի սահմաններում կալանավոր Շալիկո Մանուչարյանը, «Արթիկ» ՔԿՀ-ից տեղափոխվելով «Վանաձոր» ՔԿՀ, որպես Լոռու մարզի դատախազության և ոստիկանության ապօրինությունների դեմ բողոքի նշան` կարել է բերանն ու անժամկետ հացադուլ հայտարարել:

Շալիկո Մանուչարյանը կալանքի տակ է մայիսի 30-ից: Նրան մեղադրանք է առաջադրված Քր. օր.-ի 112 և 235-րդ հոդվածներով: Մեղսագրվող արարքներում նա իրեն մեղավոր չի ճանաչում և պնդում է, որ իրավապահների կողմից ապօրինաբար է պահվում կալանքի տակ:

Ավելի վաղ կալանավորի ծնողները դիմում-բողոք են հղել լրատվամիջոցներին, իրավապաշտպան կազմակերպություններին և միջազգային կառույցներին` խնդրելով աջակցել որդու խախտված իրավունքների պաշտպանության գործում և թույլ չտալ, որ անմեղ մարդը դատապարտվի չկատարած արարքի համար միայն այն պատճառով, որ այդպես է ցանկանում դատախազը, որպեսզի ոստիկանների վրա չբացահայտված գործ չմնա:

«2010 թ. նոյեմբերի 2-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում ցերեկը ինչ-որ անձ կրակել է Վանաձոր քաղաքի բնակիչ Արսեն Փերիխանյանի վրա և դիմել փախուստի: Այդ դեպքի մասին մենք իմացել ենք նույն օրը, երբ ոստիկանները լցվել էին մեր տուն և տղայիս՝ Շալիկո Սերգեյի Մանուչարյանին էին հարցնում: Մեր որդին այդ դեպքի հետ ոչ մի կապ չունի:

2012 թ. մայիսի 30-ին ոստիկանները ներխուժել են մեր տուն և մեր որդուն տարել են Վանաձորի ոստիկանություն՝ մեզ ասելով, որ նրա նկատմամբ դատարանի սանկցիա կա: Ներկայումս մեր տղան անհիմն կալանավորված է և ապօրինաբար արդեն 7,5 ամիս գտնվում է կալանավայրում: Նրան մեղադրում են իր չկատարած արարքի մեջ: Այն, որ իմ որդին այդ դեպքի հետ ոչ մի կապ չունի, գիտեն բոլորը, այդ թվում՝ Լոռու և Շիրակի մարզի դատախազները և քննիչներն ու ոստիկանները:

Ի դեպ, պետք է նշեմ, որ տղայիս սկզբից պահում էին Վանաձորի քննչական մեկուսարանում, այնուհետև տեղափոխեցին Արթիկի բերդ, մոտ 4 ամիս անց նորից տեղափոխում են Վանաձորի մեկուսարան: Չեն կարողանում հաստատել որդուս գլխին «սարքած» «մեղադրանքը», դրա համար կարծես թե Շիրակի և Լոռու մարզերի դատախազները և քննիչները մտել են մրցավազքի մեջ. իրար, այսպես ասած, «պաս» են տալիս, չեն կարողանում կոնկրետացնել, թե դատախազներից որ մեկը պետք է հաստատի անմեղ մարդու վրա բարդած մեղքը:

Վանաձոր քաղաքում տարբեր մարդկանցից լսել ենք, որ իրավապահները, հստակ ցուցում ունենալով Շալիկո Մանուչարյանի նկատմամբ թշնամաբար տրամադրված Լոռու մարզի դատախազից՝ իրենցից կախման մեջ գտնվող մարդկանց կանչել և հարցաքննել են՝ իբրև ականատես վկաներ: Այդ մարդկանցից, օրինակ, ոմն Սուրենին ճանաչում է գրեթե ամբողջ Վանաձոր քաղաքը, ճանաչում է որպես նախկին ՕԲԽՍՍ-ի հաստիքային գործակալի, ապա նաև` ոստիկանների գործակալի, ով մշտապես ընթերակայի կարգավիճակ ունի,և բազում մարդիկ նրա, վկայություններով դատապարտվել են: Իսկ մեկ այլ, այսպես ասած, վկան հանրաճանաչ ալկոհոլիկ և մուրացկան է:

Հիշեցնեմ, որ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի կենտրոնական, մարդաշատ փողոցի վրա, ամենաաշխույժ սրճարանի մոտ, օրվա ցերեկային ժամին, և ինչպես է ստացվել, որ բացի այդ «վկաներից, որևէ այլ՝ ոստիկաններից կախման մեջ չգտնվող անձ չի տեսել, որ մեր տղան է «հանցագործը»,-գրել են կալանավոր Շալիկո Մանուչարյանի ծնողներ Սերգեյ Մանուչարյանն ու Ռուզաննա Վարդանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում