Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթանում է Tata Steel Chess մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Գրիգոր Մխիթարյանը:
Արոնյանը A խմբում է, Մովսիսյանը՝ B, Մխիթարյանը՝ C:
Լևոն Արոնյանը մրցաշարի երրորդ տուրում կրկին ոչ-ոքի է խաղում, ինչպես առաջին ու երկրորդ տուրերում: Այս անգամ մեր գրոսմայստերի մրցակիցն էր Պենտալա Հարիկրիշնան: Պարտիան ավարտվեց 57-րդ քայլին: Հավելենք նաև, որ Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով:
Այս պահին Լևոնի ակտիվում 1.5 միավոր է:







































