Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթանում է Tata Steel Chess մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Գրիգոր Մխիթարյանը:
Արոնյանը A խմբում է, Մովսիսյանը՝ B, Մխիթարյանը՝ C:
Լևոն Արոնյանի գլխավոր մրցակիցներից մեկը՝ Մագնուս Կարլսենը, քիչ առաջ ավարտված պարտիայում կարողացավ առավելության հասնել հոլանդացի Լյուկ վան Վիլի նկատմամբ՝ երեկ տուրից հետո վաստակելով 2 միավոր(ոչ-ոքի՝ 0.5, հաղթանակ՝ 1, պարտություն՝ 0):
Մնացած պարտիաները, այդ թվում՝ Հարիկրիշնա – Արոնյան պարտիան, դեռևս ընթացքի մեջ են:
Հարկ է նշել, որ մեր շախմատիստը երկու տուրից հետո 1 միավոր ունի և Հարիկրիշնային հաղթելու դեպքում կհավասարվի Կարլսենին:






































