«Հարգում եմ հավաքվածների քաղաքացիական կեցվածքը, համոզմունքն ու հավատը: Ավելին, ես համարում եմ, որ այն մարդիկ, ովքեր իսկապես մտածում են, որ անկախության կորուստ է ԵՏՄ-ին անդամակցումը և չեն եկել ցույցի, իրենք են իսկական դավաճանները, եթե չեն եկել ԱԺ չափառները ջարդելու»: Եթե ես հավատայի, որ անկախության կորուստ է, ես կգայի ջարդեի, թույլ չտայի, որ նման որոշում կայացվեր: Այն 15 հոգին, որ հավաքվել էին, ազնվագույն մարդիկ են, որ հավատում են և եկել են դրա դեմ պայքարելու, իսկ ով հավատում է, որ եղել է անկախության կորուստ և չի եկել ԱԺ-ն փշրելու, ջարդելու, այդ մարդիկ դավաճաններ են»,-այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝Անդրադառնալով ԵՏՄ անդամակցության դեմ ցույցերին:








































