Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Հայաստանի բնակիչներին կերակրել են տնտեսական միֆերով ու լեգենդներով. Գուրգեն Արսենյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱԿ նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

– Պարոն Արսենյան, խորհրդարանը վավերացրեց ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը, բայց հիմա, երբ այդ կառույցում դոմինանտ Ռուսաստանի տնտեսությունն անկում է ապրում, և դա միանգամից իր բացասական ազդեցությունն է ունենում Հայաստանի վրա, արդյոք նպատակահարմա՞ր էր այդ անդամակցումը:

– ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը մեր կողմից գնահատված, գիտակացված և պաշտպանված որոշում է: «Միավորված աշխատանքային կուսակցությունը» համոզված կողմնակից է այդ տնտեսական միությանը ՀՀ մասնակցությանը: ԵՏՄ անդամ երկրների վիճակը կարող է լինել միջին, ինչ-որ մի պահ՝ լավ, ինչ-որ մի պահ՝ վատ: Բայց մենք չենք առաջնորդվում «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով: Խորհուրդ եմ տալիս չշահարկել այսօր ՌԴ տնտեսության հետ տեղի ունեցող իրադարձությունները, որովհետև ՀՀ տնտեսական տարածք ամեն տարի մեկուկես միլիարդ դոլար ռեսուրս է տեղափոխվում ՌԴ-ում ապրող, գործող մեր հայրենակիցների ստեղծած բարիքի վերաբաշխման հետևանքով: Եվ այդ ռեսուրսը ՀՀ բնակչության մեծամասնությանը հնարավորություն է տվել շարունակել իր կենսագործունեությունը: Հիմա եթե ՌԴ տնտեսական վիճակը մի քիչ բարվոք չի, ապա դա չի նշանակում, որ մենք պետք է շատ ճարպկորեն գնանք այնտեղ, որտեղ վիճակը ավելի լավ է: Մենք այդ տնտեսական միության մեջ մտնում ենք որպես գործընկեր: Եթե դու որևէ մեկի հետ գործընկերություն ես սկսում, ապա պատրաստ եղիր կիսելու և՛ հաջողությունները, և՛ անհաջողությունները:

– Transparency International-ի հրապարակումների համաձայն՝ 174 երկրների շարքում կոռուպցիայի ցուցիչով Հայաստանը 94-րդն է, ՌԴ-ն՝ 136-րդը: Իսկ թե ՀՀ-ի, թե ՌԴ-ի տնտեսությունների զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրներից մեկը կոռուպցիան է: Այս առումով մենք ի՞նչ կարող ենք ստանալ այդ երկրից:

– Փորձի փոխանակո՞ւմ եք ուզում անցկացնել: Ոչ, ես չեմ կարծում, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի կաշառակերները հավաքվելու են մի պանսիոնատում, որ փորձի փոխանակում իրականացնեն, թե մենք ոնց ենք վերցնում, կամ դուք ոնց եք վերցնում: Բայց տեղեկացնեմ ոչ այնքան տնտեսագիտական, որքան հետաքրքիր գնահատականների մասին: Երբ նավթի համաշխարհային շուկայում մեկ բարելի գինը 120 դոլարից ավելի է, ապա ՌԴ պետական կառավարիչներն ամեն ինչին նայում են մատների արանքով, երբ որ դառնում է 100 դոլար, կառավարիչները սկսում են հետևել, թե ինչ է կատարվում: Երբ այն դառնում է 80 դոլար, սկսում են աշխատել արդյունավետ: 80-ից ներքև՝ առավելագույն արդյունավետությամբ են իրականացվում երկրի կառավարումն ու պետական ռեսուրսների բաշխումը: Հիմա կարծում եմ, որ ՌԴ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գործում այս տնտեսական պատժամիջոցների կիրառումը ուղղակի ներդրում է: Տնտեսական պատժամիջոցների կիրառմամբ արևմտյան երկրները չեն հասել իրենց նպատակին, որովհետև հակառակ արդյունք են ստանալու, որովհետև մեծանալու է ՌԴ-ի պետական համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչը իրենց համար անակնկալ է լինելու:

– Դուք հիշեցրեցիք, որ Հայաստանը ՌԴ-ից տարեկան մեկուկես մլրդ դոլարի տրանսֆերտ է ստանում, բայց մեր քաղաքացիները մեկնում են այդ երկիր արտագնա աշխատանքի, որովհետև այստեղ տնտեսությունը չի աշխատում, և աշխատատեղեր չկան: Բայց չէ՞ որ այդ տրանսֆերտներն էլ Հայաստանի տնտեսությանը Ռուսաստանից կախման մեջ է պահում դրա բոլոր բացասական ազդեցություններով հանդերձ:

– Հայաստանում գոյություն ունի տնտեսական միֆերի ու լեգենդների շարք, որով բնակիչներին կերակրել են մեր իշխանությունները տարիներ շարունակ: Այդ միֆերն էին՝ «Նաիրիտ» գործարանը հեսա կաշխատի, նավթավերամշակման գործարան կկառուցենք, երկաթուղին, նոր ատոմակայանը: Բայց ժողովրդին միայն խոսակցությունով չես կարող կերակրել: Դա խաբեություն է, որով մարդկանց ուշադրությունը շեղում են: Մարդու գլխավոր խնդիրը նոր բան ստեղծելն է: Այդ նոր բան ստեղծելու գործընթացում մենք այսօր ստանում ենք լրջագույն հնարավորություն, որը 175-միլիոնանոց բաց շուկան է: Այս միությունը առաջին հերթին մեծագույն պարգև է այն մարդկանց համար, ովքեր կարողանում են աշխատել, նոր բարիք ստեղծել: Եթե դուք եվրոպական շուկաներում փորձեք գտնել հայկական արտադրության որևէ ապրանք, ապա երկարատև փնտրտուքներից հետո որևէ սուպերմարկետի դարակում առավելագույնը կարող եք գտնել չիր: Իսկ այս տարածքում դուք ազատ գործելու հնարավորություն ունեք: Արևմտյան շուկաները խիստ մրցակցության պայմաններում խիստ փակված են, առավել ևս այդ մրցակցության պայմաններում նաև ապահովագրված են իրենց պատենտներով:

– Մեկ տարի է, ինչ հայտնի է, որ Հայաստանը պետք է անդամակցի ԵՏՄ-ին, բայց այդ ընթացքում այդ կառույցում դոմինանտ համարվող Ռուսաստան մեր արտահանումը նվազել է 8%-ով: Նույնիսկ գործարարները բարձրաձայնում են, թե այդ ինչ ունենք արտահանելու, որ շուկայի կռիվ ենք անում: Այսինքն՝ այդ միությունը այնքա՞ն էլ օգտակար չի կարող լինել Հայաստանին, որովհետև Հայաստանը ապրանք չունի առաջարկելու:

– Ես էլ ասում եմ՝ ստեղծեք ապրանք: Իսկ այդ մասին խոսում են այն գործարարները, ովքեր իրենց կենսագործունեությունը կառուցել են 2,5-միլիոնանոց շուկայում գործելու, տարբեր մանյովրներով ինչ-որ դիրքեր գրավելու համար: Իրենք զբաղված էին ներքին շուկայում որոշակի դիրքավորմամբ: Ես խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր նոր արտադրատեսակներ և ոչ թե չիր ու գունավոր մետաղներ կստեղծեն: Ովքեր կարող են ստեղծել տեքստիլ արդյունաբերության գործարաններ կամ կոշիկի արտադրություն: Հայաստանը եղել է կոշկագործների լրջագույն մասնագիտացած երկիր: Հայաստանում գյուղմթերքների ստեղծման համար կա լավագույն հնարավորություն, իսկ այդ շուկաները իրացման հնարավորություն են տալու: Ամենակարևոր խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ մենք մտնելով ԵՏՄ՝ թեկուզ թեորետիկ կարող ենք ունենալ մրցակցային հավասար պայմաններ: Եվրոպայում մենք չենք կարող ունենալ մրցակցային հավասար պայմաններ:

– Արտադրանքից և արտահանումից ենք խոսում, բայց Բելառուսն ու Ղազախստանն ՌԴ ապրանքներ արտահանելու հետ կապված արդեն խնդիրներ ունեն: Չի՞ բացառվում, որ նման խնդիր կարող ենք ունենալ նաև մենք:

– Երկրների հարաբերություններում կարող են լինել լրջագույն հարցեր, երբ ամեն մի երկիր ունենա իր տեսակետը, և այդ տեսակետի քննարկման ժամանակ բերվեն այնպիսի փաստարկներ, որոնք ընդունելի չեն մեկը մյուսի համար: Դա բնականոն կյանքն է, դա պետությունների, հասարակությունների փոխհարաբերությունների շատ նորմալ դրսևորում է: Տարաձայնությունները բոլորի միջև էլ կարող են լինել: Իսկ այդ տարաձայնությունների հաղթահարման համար կան այնպիսի գործիքներ, որոնք որ կոչվում են բանակցություններ, սեփական դիրքորոշումների ճշգրտումներ, փաստաթղթերի փոխանակումներ: Մենք մտնելով այս միություն՝ ստեղծում ենք հնարավորություն աշխատող, ստեղծող և ոչ թե խոսող ու մուննաթ եկող մարդկանց համար: Քարից հաց քամող մարդիկ ենք, բայց մեզ փորձում են վերածել անգործունյա բազմության, որն անընդհատ նստած թախտին՝ սպասում է բախտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում