Գեղարվեստական գրականության մեջ սեքսի վատագույն նկարագրության մրցանակը շնորհվել է նիգերիացի գրող Բեն Օկրիին՝ գրում է The Independent-ը:
«Գրողը գրում է այն, ինչ գրում է, ու դրանով ամեն ինչ ասված է»,- Օկրիին մրցանակի ստացումը մեկնաբանել է Literary Review Bad Sex in Fiction award-ը: Անձամբ նա ներկա չի եղել արարողությանը:
Օկրին մրցանակն ստացել է իր 10-րդ The Age of Magic վեպում սեքսի նկարագրության համար: Գիրքը փարիզցի կինեմատոգրաֆիստների մասին է, որոնք ուղևորվում են Շվեյցարիա՝ ֆիլմի նկարահանումների: Ժյուրիի վրա առանձնապես մեծ տպավորություն է գործել տեսարաններից մեկը, որում սեռական ակտի կուլմինացիան համեմատվում է հրթիռի արձակման հետ՝ նշում է պարբերականը:








































