Հեծանիվն էժան և բնապահպանական տեսանկյունից արդյունավետ տրանսպորտային միջոց է, սակայն բարձունքները կարող են խոչընդոտ դառնալ: Նորվեգական Տրոնհեյմ քաղաքն առաջինն է, որտեղ ստեղծվել է հեծանվային շարժասանդուղք:
Այն օգնում է բարձրանալ 2 մետր/վայրկյան արագությամբ:
Նման շարժասանդուղքը հնարավորություն է՝ խթանելու տրանսպորտի այս տեսակի ժողովրդականությունը լեռնային քաղաքներում:
Շարժասանդուղքի մեկ մետրն արժե 2000-3000 դոլար:
Լուսանկարները՝ Boredpanda.com-ի:
















































