ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք կառաջադրի ոստիկան Դենիել Պանտալեոյի գործով, ով ձերբակալման ժամանակ խեղդամահ էր արել սևամորթ Էրիկ Գարներին: Այս մասին հայտնել է ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը: Հաղորդվում է, որ Գարներին նա փորձել էր ձերբակալել ծխախոտի անօրինական առևտրի կասկածանքով՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ-ում վերջին շաբաթներին բողոքի ալիքներ էին բարձրացել ընդդեմ ոստիկանական ուժի ավելորդ կիրառման:
Դեպքը տեղի էր ունեցել այս տարվա հուլիսին: 29-ամյա ոստիկանը ձերբակալման ժամանակ գործի էր դրել հնարք, որը նյույորքյան ոստիկանությունում արգելված է արդեն 20 տարի: Դրանից հետո ասթմայով տառապող 43-ամյա Գարները մահացել է:









































