«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան հայտնել է, որ դեռ լիովին չի ադապտացվել անգլիական թիմում:
«Ես պետք է ադապտացվեմ խաղընկերներիս, քանի որ խաղի որոշ դրվագներին դեռ պետք է կարողանամ հարմարվել: Լեզվի չիմացությունն ինձ նույնպես խանգարում է, բայց ես փորձում եմ վերացնել այդ թերությունը:
Ես արագավազ եմ, իսկ անգլիական ֆուտբոլն էլ շատ արագ է և ինտենսիվ: Այնպես որ, իմ մոտեցումները համապատասխանում են Անգլիայի Պրեմիեր Լիգային: Երբեք հեշտ չի լինում հարմարվել նոր երկրում: Ես ի սկզբանե գիտեի այդ մասին»,- Sport-ը մեջբերում է 26-ամյա ֆուտբոլիստի խոսքերը:








































