Բոլորայնբաժանորդները, ովքերմինչևհունվարի 15-ը 24 ամսովկբաժանորդագրվեն Orange Թիթեռ, ԴելֆինկամՊանտերա 4000 կամբարձրամսականբաժանորդագրություններինև Orange Ինտերնետ 5000 կամբարձրսակագնայինպլաններիցմեկին, Alcatel Pixi 2 սմարթֆոնըև Alcatel Pixi 7 3G պլանշետըկստանանյուրաքանչյուրնընդամենը 1 դրամով:
«5 տարի շարունակ Ամանորի նախօրեին Orange-ը բաժանորդներին ներկայանում է նոր անակնկալներով: Այս տարի բացառություն չէ, և մենք այսօր ուրախությամբ շնորհավորում ենք բոլորին գալիք տոների կապակցությամբ և ներկայացնում մի շարք լավ նորություններ: Այն բաժանորդները, ովքեր Orange-ի ամսական բաժանորդագրություններին և ինտերնետ ծառայություններին կմիանան մինչև հունվարի 15-ը, բացառիկ հնարավորություն կունենան նոր Alcatel սմարթֆոն և պլանշետ ձեռք բերել՝ յուրաքանչյուրի համար վճարելով ընդամենը 1 դրամ», ասաց Օրանժ Արմենիայի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:
Ի դեպ, ամսական բաժանորդագրությանը և Orange Ինտերնետին միաժամանակ միանալու դեպքում բաժանորդները կարող եք ստանալ զեղչ իրենց «Orange 2-ը 1-ում» ընդհանուր հաշվից կամ հնարավորություն օգտագործելու Orange Ինտերնետի գերարագ ծավալը նաև սմարթֆոնից:
«Orange-ի կանխավճարային ծառայությունը կամ Արծիվ ամսական բաժանորդագրությունը նախընտրող բաժանորդների համար ունենք անակնկալ ևս: Այն բաժանորդները, ովքեր նշված ծառայություններից որևէ մեկը կակտիվացնեն մինչև հունվարի 15-ը, կստանան 1ԳԲ բջջային ինտերնետի ծավալ՝ 6 ամիս օգտագործելու համար: Բացի այդ, լավ նորություններ ունենք նաև ինտերնետ բաժանորդների համար: Մինչև հունվարի 15-ը, բաժանորդները կարող են 12 ամսով բաժանորդագրվել Ինտերնետ Հիմա 5000 սակագնային պլանին և ընդմիշտ ստանալ ամսական 5ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ: Ավելին՝ այն բաժանորդները, ովքեր կմիանան Ինտերնետ Միասին ծառայությանը, երկրորդ SIM քարտի համար ինտերնետ մոդեմը կստանան ընդամենը 1 դրամով», հավելեց Օրանժ Արմենիայի Բրենդի և հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը:
Տոներին ընդառաջ Orange-ն առավել հարմար ռոմինգի պայմաններ է առաջարկում նաև այն բաժանորդներին, ովքեր ամանորյա տոները նախատեսում են անցկացնել արտերկում: Դեկտեմբերի 5-ից հունվարի 15-ը Եգիպտոս, Հորդանան, ԱՄԷ, Ֆրանսիա, Ավստրիա, Չեխիա և Շվեյցարիա այցելող բոլոր Orange բաժանորդները ռոմինգ ծառայություններից կօգտվեն էլ ավելի մատչելի սակագներով՝ վճարելով ընդամենը 55 դրամ բոլոր մուտքային զանգերի և ելքային SMS-ների համար: Հիշեցնենք, որ Ռուսաստանում մուտքային բոլոր զանգերն ու բջջային ինտերնետն Orange-ի բաժանորդներին հասանելի են լավագույն 29 դրամ սակագնով:
Orange-ի ամանորյա բոլոր առաջարկների մանրամասները հասանելի են http://orangearmenia.am/promos/ կայքում:









































