ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Լինդսի Լոհանը ծրագրում է շարունակել կարիերան թատրոնում՝ հանդես գալով ևս մեկ ներկայացման մեջ, որի պիեսի հեղինակը Դևիդ Մամետն է, հայտնում է Spletnik.ru-ն:
Լինդսի Լոհանի մերձավոր շրջապատից աղբյուրները պնդում են, որ դերասանուհին մեծ հաճույք է ստացել թատրոնում աշխատանքից, այդ իսկ պատճառով էլ համաձայնել է ու ընդունել պրոդյուսերի առաջարկությունը՝ մարմնավորել գլխավոր դերակատարին «Օլեանա» ներկայացման մեջ, որը բեմադրվել է Մամետի նույնանուն պիեսի հիման վրա:
Անձամբ դերասանուհին անուղղակիորեն է հաստատել նոր ներկյացման մասին լուրերը:
«Օլեանան» գրվել է 1992-ին:
‘











































