Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել իսպանացի հարձակվող Խեսեին:
Ակումբի ղեկավարությունը պատրաստվում է երկարաժամկետ համաձայնագիր առաջարկել ֆուտբոլիստին: Նրա տարեկան աշխատավարձն ըստ պայմանագրի կկազմի 2 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Խեսեն վնասվածքի պատճառով բաց էր թողել 8 ամիս: Վերադառնալուց հետո նա իր առաջին իսկ խաղում դարձավ գոլի հեղինակ:
Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ռեալ»-ը 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Կորնելիա»-ի դարպասը:









































