«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները վաղվանից՝ առավոտից մինչև երեկո, նախագահական նստավայրի դիմաց կանցկացնեն բողոքի ակցիա՝ պահանջելով իրենց աշխատավարձերը: Նրանցից մի քանիսը այսօր հանդիպեցին նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ, ով նրանց ասել էր, թե աշխատավարձերն այս պահին վերադարձնել չեն կարող:
Աշխատակիցներից մեկը վրդովվեց՝ «ամաչում եմ տուն մտնել, տղամարդ եմ՝ աշխատածս փողը չեմ կարողանում տուն տանել»:
Նաիրիտցիները որոշեցին ամեն օր վաղ առավոտից գալ նախագահական նստավայրի դիմաց և բողոքի ցույց անել՝ մինչև իրենց աշխատավարձերը վերադարձնեն:









































