Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2010 թվականի ապրիլի 1-ից մինչև 2011 թվականի մարտի 30-ն ընկած ժամանակահատվածի աշխարհի լավագույն 400 ակումբների ցանկը, որում կրկին տեղ է գտել մեկ հայկական ակումբ:
Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ը նախորդ 346-րդի փոխարեն զբաղեցրել է 320-րդ հորիզոնականը: Հենրիկ Մխիթարյանի «Շախտյոր»-ն առաջադիմել է 7 հորիզոնականով և 18-րդն է:
Լավագույն հնգյակն ունի հետևյալ տեսքը.
1.«Ինտեր»
2.«Բարսելոնա»
3.«Ռեալ»
4.«Պորտու»
5.«Ինտերնացիոնալ»










































