Իտալական «Ինտեր»-ի մարզական տնօրեն Պյերո Աուզիլիոն այսօր կժամանի Անգլիա, որպեսզի բանակցություններ վարի Լոնդոնի «Արսենալ»-ի ներկայացուցիչների հետ:
Հաղորդվում է, որ իտալական ակումբը հետաքրքրված է «զինագործներ»-ի հարձակվողներ Խոել Քեմբելի և Լուկաս Պոդոլսկու ծառայություններով:
Ըստ աղբյուրի` Աուզիլիոն կփորձի նաև կապ հաստատել «Չելսի»-ի հարձակվող Մուհամեդ Սալահի ներկայացուցչի հետ:



































