Ինչպես գրում է The Jerusalem Post թերթը, իսրայելական բանակն անց է կացրել հրամանատարաշտաբային խաղի տեսքով լայնածավալ զորավարժություններ, որտեղ մոդելավորվել է պատերազմը Սիրիայի, «Հիզբոլլահ» և «Համաս» խմբավորումների հետ:
«Պարապմունքները պարտադիր են, որպեսզի մենք միշտ պահպանենք մեր մարտունակությունը»,- թերթին է ասել Գլխավոր շտաբի պետ Բեննի Հանցը, որը հետևում էր այս զորավարժություններին: Բացի նրանից, մարզումներին հետևում էր նաև պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը և Քնեսեթի պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչները:
Հրամանատարաշտաբային խաղերը, որոնք անցնում էին առանց զենքի և տեխնիկայի, առաջին հերթին իրականացվել են երկրի հրամանատարական անձնակազմի համար, որպեսզի հղկվեն լայնամաշտաբ գործողություններ ղեկավարելու նրանց ունակությունները: Մարզումներին մասնակցում էին բոլոր զորամիավորումների ներկայացուցիչները:
Երկու շաբաթ առաջ Իսրայելի և Գազայի հատվածի միջև կտրուկ սրվել են հարաբերությունները. իսրայելական հրթիռները մի շարք հարվածներ են իրականացրել Պաղեստինում, իսկ Երուսաղեմի կանգառներից մեկում ռումբ է պայթեցվել:









































