Այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում «Շիրակ»-ն անցկացրեց իր առաջին մարզումը: Այս հավաքին, որը կտեւի մինչեւ հունվարի 26-ը, կմասնակցեն 25 ֆուտբոլիստներ, տեղեկացնում է գյումրեցիների պաշտոնական կայքը:
Գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի ղեկավարությամբ հավաքին կմասնակցեն հետեւյալ ֆուտբոլիստները՝ Արթուր Հարությունյան, Նորայր Աբրահամյան, Գեւորգ Հովհաննիսյան, Դիդյե Կադիո Բորիս, Աղվան Դավոյան, Կարեն Ալեքսանյան, Կարեն Մուրադյան, Լի Լամին Յորո, Դավիթ Հակոբյան, Արա Մկրտչյան, Տիգրան Դավթյան, Արտյոմ Միքայելյան, Արթուր Դավթյան, Արամ Թոսոունյան, Արմեն Ղազարյան, Լեւոն Պաչաջյան, Անդրանիկ Բարիկյան, Սերգեյ Լեդնյով, Դավիթ Մարիկյան, ինչպես նաեւ թիմին են միացել «Շիրակ-2»-ի վեց խաղացողներ՝ Սամվել Հակոբյան, Արամ Մուրադյան, Դավիթ Ղանդիլյան, Արման Ասլանյան, Արման Թադեւոսյան, Էդուարդ Փանոսյան:
Գլխավոր մարզիչի օգնականներն են Ֆելիքս Խոջոյանը եւ Հովհաննես Թահմազյանը, դարպասապահների մարզիչն է Արթուր Հովհաննիսյանը:
Նշենք, որ այս հավաքին չեն մասնակցի Ռաֆայել Պալտաջյանը, Արմեն Տիգրանյանը եւ Մկրտիչ Նալբանդյանը:
Հավաքի ընթացքում «Շիրակ»-ը կանցկացնի երկու ստուգողական հանդիպում: Հունվարի 19-ին գյումրեցիներն ուժերը կչափեն Կապանի «Գանձասար»-ի հետ, իսկ հունվարի 26-ին «Շիրակ»-ի մրցակիցը կլինի Հայաստանի գործող չեմպիոն Երեւանի «Ուլիս»-ը:








































