«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը գնահատել է «Լիվերպուլ»-ի նկատմամբ տարած հաղթանակը:
«Ակնհայտ է, որ այն, թե երբ ես խաղում «Լիվերպուլ»-ի հետ, նշանակություն չունի: Դա միշտ մեծ խաղ է: Կարծում եմ՝ կարևոր արդյունքի հասանք:
Մենք ֆանտաստիկ խաղ էինք ցուցադրում մինչև «Լիվերպուլ»-ի գոլը, սակայն այն ոգևորեց մրցակցին: Վերջին 30 րոպեներին «Լիվերպուլ»-ը շատ ուժեղ խաղաց: Հիանալի խաղ էր:
«Յունայթեդ»-ը լավ խաղաց: Երբ խաղում ես «Լիվերպուլ»-ի դեմ, պետք է լինես լավագույն մարզավիճակում: Մենք այսօր լավագույն մարզավիճակում էինք», – Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում BBC-ն:







































