«Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ ոչ մի համաձայնություն չունի «Բարսելոնա»-ի հետ:
«Ես պայմանավորվածություն չունեմ ո՛չ «Բարսելոնա»-ի, ո՛չ մեկ այլ ակումբի հետ: Միակ համաձայնագիրը, որ ես ստորագրել եմ, եղել է «Սանթոս»-ի հետ: Սա մեծ ակումբ է, որի հետ պայմանագիր ունեմ մինչև 2014 թվականը», – Նեյմարի խոսքերն է մեջբերում Goal.com-ը՝ հղում կատարելով El Pais-ին:
Հիշեցնենք, որ վերջերս Նեյմարը ճանաչվեց Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ արդեն երկրորդ տարին անընդմեջ








































