Պակիստանի հյուսիս-արևմուտքում երկու ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է պատկիստանյան բանակի 17 և վիրավորվել 22 զինծառայող։
Առաջին պայթյունը տեղի է ունեցել Հյուսիսային Վազիրիստանում՝ Աֆղանստանի սահմանին մոտ, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։ Ռազդիոկառավարվող պայթուցիկ սարքը գործարկվել է զինվորական շարասյան անցնելու ժամանակ։ Զոհվել է 14 և վիրավորվել 21 զինծառայող։
Երկրորդ պայթյունը հնչել է մեկ ժամ անց Հեյբար Պահթունհվա նահանգում։ Զոհվել է երեք, վիրավորվել մեկ զինծառայող։
Պակիստանի այդ շրջանում՝ Ցեղախմբային գոտում, երկրի դաշնային օրենքները չեն գործում։ Այդտեղ գործում է յոթ, այսպես կոչված, քաղաքական գործակալություն, որոնք ցեղախմբային մինի-պետություններ են։ Այս միավորումներում գործում են տոհմացեղային իրավահարաբերություններ, սակայն ընդունում են իրենց պակիստանյան հպատակությունը։ Դրանք են Բաջաուր, Մոհմանդ, Հեյբար, Քուրրամ, Օրաքզայ, Հյուսիսային Վազիրիստան և Հարավային Վազիրիստան միավորումները։
Ցեղախմբային գոտին ապաստան է դարձել փախուստի մեջ գտվնող իսլամիստ-գորհայինների համար, որնք դեմ են Աֆղանստանի և Պակիստանի իշխանություններին՝ նրանց մեղադրելով իսլամական կարգը խախտելու համար։ Հաճախ գրոհայինների զոհն են դառնում խաղաղ բնակիչները։








































