Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում շատ հայելիներից կազմված յուրահատուկ սարք է տեղադրվել: Այն յուրատեսակ խճանկարի դեր է կատարում՝ դիտողներին կոչ անելով իրենց այլ անկյան տակ նայել, հայտնում է kulturologia.ru-ն:
The 2014 Kanal Playground Festival փառատոնի շրջանակներում փարիզցի նկարիչ և ճարտարապետ Մատտիա Պակո Ռիցցին ներկայացրել է հսկա խճանկարի տեսքով Taumascopia արտ-ինստալյացիան: Անցորդներին առաջարկվում է մտնել խճանկարի մեջ և իրենց արտացոլանքները տեսնել տարբեր անկյունների տակ:
Հեղինակի կարծիքով՝ այդ պճանկարը քաղաքի և դրա բնակիչների յուրատեսակ փոխաբերություն է:













































