Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերքել է ակումբը լքելու մասին շրջանառվող լուրերը: Բունդեսլիգայի 13 տուրերից հետո դորտմունդցիները 11 միավոր են վաստակել և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: Մասնագետը նշել է, որ պատասխանատու է կատարվող իրադարձությունների համար:
«Հասկանում եմ, թե ինչու են լրագրողներն այդպես մտածում: Բայց ես պատասխանատվություն եմ զգում ստեղծված իրավիճակի համար: Եթե մարզչի փոփոխությունը կօգնի շտկել այն, ապա ասեք ինձ, և ես կհեռանամ: Բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ:
Քանի դեռ ինձ չեն հեռացրել զբաղեցրած պաշտոնից, չեմ պատրաստվում հեռանալ: Պետք է լավագույն լուծումը գտնել, ոչ թե փախուստի դիմել»,- Sky Sports-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:








































