Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, Tata Steel Chess մրցաշարի առաջին տուրում ոչ-ոքի խաղալուց հետո խոսելով մրցախաղի մասին, անդրադարձ է կատարել նաև Քիմ Քարդաշյանի այն հայտարարությանը, թե ինքը կցանկանար, որ Արոնյանն իրեն շախմատ խաղալ սովորեցներ:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Լևոնը տեսե՞լ է Քիմ Քարդաշյանի թվիթը Լևոն Արոնյանի՝ իրեն շախմատ խաղալ սովորեցնելու մասին, գրոսմայստերը պատասխանել է. «Ես հաճախակի չեմ լինում ուշադրության կենտրոնում, բայց կարծում եմ՝ դա կատակ է»:






































