«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հրաժարվել է մեկնաբանել Ֆրենկ Լեմպարդի հետ պայմանագրի ժամկետի հնարավոր երկարաձգումը:
36-ամյա վետերանը հեռացել է «Չելսի»-ից նախորդ ամռանը և պայմանագիր է ստորագրել «Նյու Յորք Սիթի»-ի հետ: Այժմ Լեմպարդը վարձավճարով հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթի»-ում: Ընթացիկ մրցաշրջանում նա 11 հանդիպում է անցկացրել, 5 գոլ է խփել և գոլային մեկ փոխանցում կատարել:
«Այժմ չեմ ցանկանում խոսել այդ մասին: Լեմպարդը մեծ դերակատարություն ունի «Սիթի»-ում: Նա գիտի, ինչպես պետք է խաղալ: Պարզապես նրան պետք է թույլ տալ գործել այնպես, ինչպես ցանկանում է: Ֆրենկը գերազանց անձնավորություն է և մեծ պրոֆեսիոնալ»,- Daily Mail-ը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:







































