Անքնության դեմ՝ Zolpidem անվանումով հաբերը մասսայաբար խորհուրդ է տրվում Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության կողմից: Ամեն տարի այդ դեղամիջոցն օգտագործում է 750 հզ մարդ, ովքեր քնի խանգարումներ ունեն: Վերջերս հայտնի է դարձել, որ այդ դեղամիջոցը կարող էր ազդել երկրում հանցագորությունների թվի աճի վրա:
Ինչպես գրում է Daily Mail թերթը՝ հայտնի է դարձել 43 ավտովթարների, 9 բռնաբարությունների, 10 սպանությունների մասին, որոնք տեղի են ունեցել քնած մարդկանց հետ: Դեպքերի մեծ մսի դեպքում հանցագործները ոչինչ չեն հասկացել:
Նյարդաբանության պրոֆեսոր Մարկ Մահովալդը լրագրողներին հաղորդել է, որ, «ամենայն հավանականությամբ, ուղեղի մի հատվածը, որը պատասխանատու է մարդ տեսակների գործունեության համար, սթափ է, իսկ մյուս մասը, որը պատասխանատու է հիշողության համար՝ քնած:
Դեղամիջոցի աշխատանքի սկզբունքն այն է, որ նվազեցնում է ուղեղի էլեկտրական ակտիվությունը: Երբ դեղամիջոցը հայտնվել էր շուկայում, հայտարարվել էր, որ այն ավելի քիչ կախվածություն է առաջացնում, քան ավելի վաղ գոյություն ունեցած դեղահաբերը: Սակայն հետագայում պարզվեց, որ դրա օգտագործումը ավելացնում է ծերունական մտավոր հետամնացության և սրտի խնդիրների վտանգը:









































