Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գտնվող Կարոլինյան ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ օրական 4 բաժակ սև թեյի օգտագործումը 21 տոկոսով նվազեցնում է ինսուլտի հավանականությունը, գրում է Raut-ը: Բանն այն է, որ սև թեյը հարուստ է ֆլավոնոյիդ կոչվող միացություններով, որոնք օգտակար են ուղեղի և սրտի համար:
10 տարի տևած հետազոտությանը մասնակցել է 4000 կամավոր: Նույնիսկ արյան բարձր ճնշում ունեցող ծխող մարդկանց մոտ նկատվել է ինսուլտի հավանականության նվազումը, եթե նրանք օրը 4 բաժակ սև թեյ են խմել: Նկատելի է, որ 1-3 բաժակ սև թեյ խմած մարդկանց մոտ այն նման ներգործություն չի ունեցել:








































