Անտիգուա և Բարբուդա կղզի-պետության վարչապետ Գաստոն Բրաունը ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ռոբերտ դե Նիրոյին նշանակել է տնտեսության հարցերով հատուկ ներկայացուցիչ: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով երկրի կառավարության պաշտոնական կայքը:
Ուրբաթ օրը Ռոբերտ դե Նիրոն երկրի հյուրանոցային բիզնեսում մոտ 250 մլն դոլար ներդնելու հուշագիր է ստորագրել իշխանությունների հետ:
«Այդ նախագիծը ներդրողներին գրավում է դեպի մեր երկիր: Ես ուրախ եմ ձեզ նշանակել Անտիգուա և Բարբուդայի տնտեսական հարցերով հատուկ ներկայացուցիչ`ավելի շատ ներդրումներ ներգրավելու համար: Ես վստահ եմ, որ ձեր կարգավիճակը կնպաստի Անտիգուա և Բարբուդայի, ինչպես նաև Կարիբյան տարածաշրջանի` հռչակավոր մարդկանց շրջանում հանրաճանաչ դառնալուն»,- ասել է վարչապետը:









































