Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Ադրիանոն միացել է ընդհանուր խմբին: Ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել դեկտեմբերի 16-ին՝ «Աթլետիկո»-ի դեմ խաղին:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ադրիանոն մասնակցել է 11 խաղի՝ դառնալով հինգ գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբն Իսպանիայի առաջնության 18 տուրից հետո 52 միավորով առաջին հորիզոնականում է:







































